Ընդդիմությունը ուզում է հզոր բանակ, անվտանգ սահմաններ եւ արժանապատիվ կեցվածք աշխարհին. Մարգարիտ Եսայան
ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Նայեցի մի բոլուկ քպիկների հոգեւարքի ծղրտոցները, իբր ընդդիմությունը ուզում է պատերազմ․․.Սուտ խոսելը մեղք է, իսկ դուք սուտ եք խոսում, ձեր բազում մեղքերը բազմապատկելով, թեպետ դա ձեր մշտական վիճակն է․․․
Տո , այ պատերազմաբեր, մահաբեր եւ ազգակործան դավաճաններ, օտարերկրյա գործակալներ․․.Դո՞ւք եք խոսում պատերազմից, յաա՝ իրո՞ք, բա մոռացա՞ք ձեր հրահրած ազգակործան պատերազմը, 2000-ականներին ծնված մի ամբողջ սերունդ գլխատեցիք ձեր թուրք եւ ադրբեջանցի եղբայրների հետ․․․Ու դեռ խոսո՞ւմ եք․․․․
Մի փորձեք մարդկանց ապակողմնորոշել․․.Ընդդիմությունը ուզում է հզոր բանակ, անվտանգ սահմաններ եւ արժանապատիվ կեցվածք աշխարհին․․․Իսկ դուք պատրաստվեք․․․ձեր վերջը եկավ․․․․Հայ ժողովուրդն արթնացել է, այլեւս ձեր բոլոր խոսքերը սին են, եւ ոչ մի խելքը գլխին հայ ձեզ չի հավատում, չի վստահում․․Դուք եկաք եւ կործանեցիք պետությունը, Արցախը, հայոց բանակը․․Բավ է, այլեւս, շուտով փասա-փուսա հավաքեք եւ հայդե՝ գրողի ծոցը․․․»: