23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

«Լռել այլևս անհնար է, հատկապես հայտնի խոստովանությունից հետո․․․ ապրիլի 26–ին հերոսների ծնողների հետ լինելու եմ Ազնավուրի հրապարակում»

Նարինե Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Շատ եք հարցրել, թե ինչ կարող ենք անել ձեզ համար։ Հիմա ասում եմ՝ այդ օրը, այդ ժամին եղեք մեր կողքին

 

Ես՝ ԳԵՎՈՐԳ ՋԱՎԱԽՅԱՆԻ մայրը, Ապրիլի 26–ին, ժամը 14–ին հերոսների ծնողների հետ լինելու եմ Մոսկվա կինոթատրոնին հարող Ազնավուրի հրապարակում։

44-օրյա պատերազմում իրենց երկրային կյանքը զոհաբերած մեր հերոսների ծնողներ, բարեկամներ, հարազատներ, ընկերներ, համագյուղացիներ, համաքաղաքացիներ

 

Վերջին մեկ ու կես տարվա ընթացքում մենք անցանք ողբի, ցավի, կսկիծի ու աննկարագրելի տառապանքների միջով, ապրեցինք եւ ապրում ենք կարոտի անտանելի օրեր ու ամիսներ: Մեր որդիների, եղբայրների, ամուսինների ու հայրերի նահատակության մասին մտորելիս, անքուն հարյուրավոր գիշերներ անցկացնելով, մենք մեզ հաճախ հարց էինք տալիս. ո՞ւմ մեղքով, ո՞ւմ քայլերի եւ գործողութփյունների հետեւանքով մեր տուն պատերազմ մտավ. . .

Այդ հարցերի պատասխանները շատերս կռահում էինք, սարսափում այդ պատասխաններից, չէինք կարողանում մեզ ստիպել հավատալ, որ …

Լռել այլեւս անհնար է, հատկապես հայտնի խոստովանությունից հետո՝ տարբերությունը միայն այն կլիներ, որ տղերքը ողջ կլինեին: Լռելով մենք անուղղակի մասնակից ենք դառնում այդ արյունալի ոճրագործությանը: Սիրելի բախտակից ընկերներ, քույրեր եւ եղբայրներ, ընկերներ, համագյուղացիներ, համաքաղաքացիներ Մեր Տղերքի հոգիները խռովված են, նրանք մեզնից պահանջում են վրեժ եւ պատասխանատվություն: Նրանք մեզնից վճռականություն են պահանջում:

Ապրիլի 26-ին, ժամը 14.00 հավաքվում ենք Շառլ Ազնավուրի հրապարակում («Մոսկվա» կինոթատրոն) եւ միասին որոշենք մեր հետագա անելիքները: Խնդրում ենք ձեզ հետ վերցնել մեր հերոսների լուսանկարները կամ վերնաշապիկի վրա ունենալ նրանց պատկերները:

Մեր պահանջն արդար է եւ գալիս է Երկնքից, նպատակը՝ ազնիվ»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ