14 Հուլիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Մանդատները չդնելու արգումենտը․ «Հրապարակ»

«Արտահերթ ընտրությունների օրվանից սկսած՝ հանրությունը քննարկում է մանդատները վայր դնելու հարցը։ Վերջին ամիսներին, երբ պարզ դարձավ, որ ընդդիմությունը խորհրդարանում բացարձակապես ոչինչ չի որոշում, եւ անգամ Սահմանադրությամբ նրան վերապահված պաշտոնները թույլ չեն տալիս զբաղեցնել, այս խոսակցություններն ավելի թեժացան։ Ի՞նչ իմաստ ունի պահել մանդատները, եթե ընդդիմությունը զրո ազդեցություն ունի որոշումների վրա, եթե նրանց ծեծում եւ վիրավորում են ԱԺ-ում, եւ նրանք ակամայից լեգիտիմացնում են Փաշինյանի իշխանությունը։ Եվ սկսեցին նրանց մեղադրել աշխատավարձի համար մանդատներ պահելու համար։

Մենք տեղեկացանք, որ փողոցային պայքարի մեկնարկը տալուց առաջ ընդդիմությունը լրջորեն քննարկել է այս չարչրկված հարցը՝ կարծիքները բաժանվել են, բայց մի փաստարկ համոզել է ընդդիմադիրներին, որ մանդատներն այս պահին չի կարելի վայր դնել։ Ո՞րն է այդ փաստարկը։ Այն, որ քաղաքական ցանկացած հարց, այդ թվում՝ իշխանության հարցը, վարչապետին անվստահություն հայտնելու հարցը լուծվելու է խորհրդարանում, քանի որ խորհրդարանն է իշխանություն ձեւավորող գլխավոր մարմինը։ Ուստի դրանք դեռ պետք է պահպանել՝ պատեհ պահին կիրառելու համար։

Մի հարակից արգումենտ էլ կա՝ փողոցային պայքարի ելած ընդդիմության անձեռնմխելիության հարցն է։ Մանդատ կրող անձանց նկատմամբ Վահե Ղազարյանի կարմիր բերետավորներն ու «Ալֆան» նկատելիորեն զգույշ են վարվում, պատգամավորները նաեւ կարողանում են իրենց ձերբակալված զինակիցներին օգնել, ինչը նույնպես այս պահին կարեւոր է։ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը մեզ հետ զրույցում չհերքեց այս տեղեկությունը՝ նշելով, որ մանդատների հարցը քննարկվել է դեռ օգոստոս ամսից սկսած եւ քննարկվել է մեր նշած փաստարկների շրջանակներում»:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ