Նիկոլական աղբակույտը սկսել է նախապատրաստվել «քաղաքացու տոն» կոչվածին. Տիգրան Վարդանյան
ՀՀԿ խորհրդի անդամ Տիգրան Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Նիկոլական աղբակույտը սկսել է նախապատրաստվել «քաղաքացու տոն» կոչվածին, կարծես թե երկրում ամեն ինչ նորմալ է, մի բան էլ նշելու բան կա:
Շատ հետաքրքիր է, թե էդ ո՞ր քաղաքացու տոնն է: Էն, որ Եռաբլուրում իր երեխայի գերեզմանի կողքը` ցավը սրտում կու՞չ է եկել: Էն քաղաքացու, ով կարոտը սրտում սպասում է իր տղայի վերադարձի՞ն գերությունից, թե՞ էն անօգնական քաղաքացու տոնն է, ով էլ դուռ չի մնացել, որ թակի` միայն թե ասեն իր երեխան ուր է:
Ու՞մ տոնն է: Էն քաղաքացու, ով արցախցուն թու՞րք է անվանում, թե՞ ֆեյքերի ետևում կանգնած քաղաքացու տոնն է, ովքեր ջանք ու եռանդ չեն խնայում, որպեսզի հայհոյեն զոհված զինվորի ծնողներին, որովհետև վիձիծե լի, վերջիններս ոմն Նիկոլին են քննադատել: Էն քաղաքացու, ով թուրքերին և ադրբեջանցիներին հարևանի՞ աչքով է սկսել նայել, թե՞ էն քաղաքացու, ով հացին կակայա ասում: Էն քաղաքացու, ով անտու՞ն ա մնացել, թե՞ էն քաղաքացու, ում եկեղեցիներն ու գերեզմաններն են պղծում և քանդում ձեր իսկ պատճառով:
Ու՞մ տոնն է: Էն քաղաքացու, ում վրա թշնամի երկրի ղեկավա՞րն է հոխորտում, իսկ դուք տուզիկի նման լռում եք, այ դավաճան կապիտուլյանտներ, թե՞ էն քաղաքացու ում հայրենիքն եք վաճառել, այ քաղաքական բառիգներ:
Էս միայն ձեր տոնն ա, ձեր նման թուրքերի տոնն ա, բայց ոչ արժանապատիվ հայի: Շատ շուտով ՀՀ քաղաքացին նշելու է ձեր հեռացումը, հետո բանտերում ձեր հայտնվելն ու այսպես շարունակ»: