15 Հունվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Այստեղ ժողովուրդը սոված ժողովուրդ է, կոկորդիլոս, բան չկա. Վարդան Ղուկասյան

Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանն ասում է, որ չնայած գյումրեցիները պատվախնդիր մարդիկ են, բայց ամանորին իրենց սեղաններին դնում են այնքան, ինչքան որ ընտանեկան բյուջեն է ներում: ՛՛Մենք ինչպես բոլոր գյումրեցիներն ինչ ունենք, դա էլ դնում ենք սեղանի վրա: Իհարկե մենք՝ գյումրեցիներս, պատվախնդիր մարդիկ ենք ու ուզում ենք, որ լավ լինեն մեր սեղանները, բայց դնում ենք այն, ինչ ունենք՛՛,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա:

Ղուկասյանը նաև նշեց, որ իրենք չեն նախընտրում սեղաններ գցել, արտասովոր կերակրատեսակներ դնել ինչ-որ մեկին զարմացնելու համար: ՛՛Ինչպես ցանկացած ավանդապաշտ գյումրեցու սեղանին իմ սեղանին ևս զարմացնող ուտելիքներ չեն լինում: Կոկորդիլոս, բիտոն, դրանք ձեր կողմերը ման եկեք, մեզ մոտ նման բան չկա: Այստեղ ժողովուրդը սոված ժողովուրդ է, կոկորդիլոս, բան չկա: Հետո մենք ուտում ենք որոճացող և պճղակավոր անասունի միս՛՛:

Ի դեպ, Վարդան Ղուկասյան պատմեց, որ արդեն 30 տարի է, ամանորը դիմավորում է՝ որպես իսկական հայ քրիստոնյա՝ պաս է պահում: ՛՛Պասի մեջ եմ լինում մինչև ամսի 6-ը, իսկ ամսի 6-ին էլ մատաղ ենք անում Հիսուս Քրիստոսի ծննդյան կապակցությամբ՛՛:

 

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ