11 Հոկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

“Զանգահարեցի, ասացի, որ հասցրել ենք, հուզվեց”. Միքայել Մինասյան. yerkir.am

“Վահան Հովհաննիսյանը միջազգային ամենաբարձր մակարդակի քաղաքական գործիչ էր: Դժվար է Վահան Հովհաննիսյանի մասին խոսել “էր”- ով: Վահան Հովհաննիսյանը մեզ համար պետք է դառնա քաղաքական գործչի էտալոն”,-ՀՅԴ ԳՄ անդամ, Գերմանիայում Հայաստանի դեսպան  Վահան Հովհաննիսյանի հոգեհանգստյան արարողության ժամանակ yerkir.am– ի հետ զրույցում ասել է  Վատիկանում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Միքայել Մինասյանը:

Դիտարկմանը, որ Վահան Հովհաննիսյանը միշտ աչքի էր ընկնում իր սուր ելույթներով, եւ դա, կարծես, ոմանց նեղացնում էր, Մինասյանը պատասխանեց. “Կիրթ մարդուց անհնարին է նեղանալ”: Պարզվում է՝ շուտով կյանքի է կոչվելու Վահան Հովհաննիսյանի ցանկություններից մեկը: “Մանդիլիոն”-ը 2015-ին՝ Ցեղասպանության 100-ամյա տարելիցի շրջանակներում, կբերվի Հայաստան:

“Մանդիլիոն”-ը պահվում է Իտալիայում՝ պատմականորեն հայերին պատկանող եկեղեցում, հիմա պատկանում է Սուրբ աթոռին, եւ մենք Վահանի հետ մտածում էինք, թե որքան լավ կլինի, որ Մանդիլիոնը 2015թ.-ին գա Հայաստան: Ժամանակավոր, որպեսզի մարդիկ գան, խոնարհվեն եւ իրենց աղոթքը բարձրացնեն առ Աստված “,-ասել է Մ. Միքայելյանը:

Շարունակությունը սկզբնաղբյուր կայքում:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ