01 Մայիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Հանրահավաքն ու բրյուսելյան հանդիպումը. ինչ սպասել այսօր. «Ժողովուրդ»

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը այսօր Բրյուսելում համատեղ հանդիպում կանցկացնի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ։ Փաշինյան-Ալիեւ վերջին դեմ առ դեմ հանդիպումը դարձյալ կայացել էր Բրյուսելում 2021 թվականի դեկտեմբերի 14-ին։

Այդ հանդիպման մասին պայմանավորվածությունը ձեռք էր բերվել նոյեմբերի 19-ին, երբ Եվրոպական խորհրդի նախագահը հեռախոսազրույցներ էր ունեցել Փաշինյանի եւ Ալիեւի հետ։ Մարտի 14-ին Ադրբեջանը հրապարակել էր 5 կետեր, եւ նշվում է, որ Հայաստանն ու Ադրբեջանը, հենց այս սկզբունքների հիման վրա իրականացնելով ինտենսիվ, բովանդակային եւ արդյունքին միտված բանակցություններ, կարող են կնքել խաղաղության երկկողմ պայմանագիր։

Դրան զուգահեռ երեկ Ազատության հրապարակում «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» դաշինքներն էին հանրահավաք անցկացնում՝ «Հանուն Հայաստանի ու Արցախի փրկության» խորագրով: Ներկա էր նաեւ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, ելույթ ունեցան բազմաթիվ ընդդիմադիր գործիչներ՝ ասելով, թե այժմ վտանգված է ոչ միայն Արցախի, այլ նաեւ Հայաստանի ապագան:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ