18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունների ուշադրությունն է հրավիրվում անպատասխանատու քաղաքականության վրա. ՊՆ

2015թ. հունվարի 2-ին եւ 3-ին Ղարաբաղա-ադրբեջանական ուժերի շփման գծում, հակառակորդի կողմից ԼՂՀ պաշտպանական բանակի հարավային եւ արեւելյան դիրքերի ուղղությամբ տեղի են ունեցել դիվերսիոն-հետախուզական խմբերի ներթափանցման փորձեր: Պաշտպանական բանակի զինծառայողների զգոն եւ համադրված գործողությունների արդյունքում հակառակորդը կորուստներ տալով հետ է շպրտվել:

ԼՂՀ պաշտպանության բանակի ստորաբաժանումները վստահորեն վերահսկում են իրավիճակը շփման գծի ողջ երկայնքով:

Ցավոք, հայկական կողմը նույնպես ունի կորուստներ: ՀՀ պաշտպանության նախարարությունը իր ցավակցությունն է հայտնում մարտական գործողութունների ընթացքում իրենց կյանքը հերոսաբար Հայրենիքին նվիրաբերած զինծառայողների հարազատներին եւ կիսում կորստյան ծանր վիշտը:

 ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ Սուրբ Ծննդյան տոների շեմին ստեղծված իրավիճակն Ադրբեջանի ռազմաքաղաքական եւ ռազմական ղեկավարության նենգ քաղաքականության արդյունքն է եւ ամբողջովին հակասում է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում հակամարտության կարգավորման բանակցությունների ոգուն ու տրամաբանությանը:

Միաժամանակ, ՀՀ պաշտպանության նախարարությունը միջազգային հանրության եւ մասնավորապես` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունների ուշադրությունն է հրավիրում այն անպատասխանատու քաղաքականության վրա, որը, փաստորեն, 2015թ. սկզբից եւեթ վերսկսել է Ադրբեջանի իշխանությունը  եւ վերահաստատում է միջազգային հանրության կողմից նման քաղաքականության հասցեական դատապարտման անհրաժեշտությունը:

Ադրբեջանի ղեկավարության սանձազերծած ցանկացած սադրանք 2015թ.-ին նույնպես խստագույնս պատժվելու է եւ անխուսափելիորեն հանգեցնելու է ադրբեջանական զինված ուժերի մեծաքանակ կորուստների, որոնց ողջ պատասխանատվությունը կրելու են այդ պետության իշխանությունները:   

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ