07 Հուլիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Ստեփանծմինդա-Լարս ճանապարհը փակ է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Ըստ  ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարության կայքէջի,  հունվարի 2-ի ժամը 13.00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհները հիմնականում անցանելի են, դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:

Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում եւ Արագածի տարածաշրջանում տեղում է թույլ ձյուն, իսկ Կոտայքի մարզի Չարենցավան եւ Հրազդան քաղաքներում տեղում է ձնախառն անձրեւ:

Նախարարության հաղորդմամբ`անվտանգ երթեւեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով եւ ավազով մշակման աշխատանքներ:

Նախարարությունը խորհուրդ է տալիս երթեւեկել ձմեռային անվադողերով:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ