ՀՀԿ երիտասարդական կազմակերպության հանդիպումը մի շարք Հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ․ ՀՀԿ ԵԿ
Ս.թ. ապրիլի 2-ին ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Հենրիխ Դանիելյանը հանդիպել է մի շարք Հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։ Հանդիպման ընթացքում խոսվել է Հայաստանի ու Արցախի շուրջ ստեղծված իրավիճակի, մարտահրավերների ու ստեղծված իրավիճակից դուրս գալու հեռանկարների մասին։
Հանդիպման մասնակիցները կարևորել են համագործակցությունը Հայաստանի Հանրապետական կուսակցության հետ և պատրաստակամություն հայտնել գործել միասնական, մասնակցել բոլոր այն գործընթացներին, որոնք ուղղված են լինելու մեր երկրի անկախությանն ու պետականության պահպանմանը, մեր երկրի անվտանգության ապահովմանը։