Ամանորը սիրելիի հետ
Երգչուհի Սոնա Շահգելդյանը Ամանորը դիմավորել է սիրելիի հետ, բայց միաժամանակ աշխատել ․՛՛2015 թվականից շատ ակնկալիքներ ունեմ, բայց ամենակարևորը ինձ համար այն է, որ ունեմ իմ ընտանիքը, երգարվեստում ունեմ մի շարք հաջողություններ, շատ բաներ այս կյանքում սուտ ու անցողիկ են, միայն իսկական սերը, հարգանքն է մնայուն, որը պետք է լինի փոխադարձ՛՛,-նշեց երգչուհին:
Խոսելով 2014 թվականի մասին երգչուհին նշեց, որ իր համար հաջողակ տարի է եղել բայց ունեցել է նաև տխուր օրեր, երբ կյանքից հեռացել են իր ընկերները․՛՛Շատ եմ տխրել, երբ կյանքից հեռացան այնպիսի մարդիկ որոնց հետ շփվել եմ աշխատանքի բերումով, նրանց հետ մտերմացել եմ, իսկ մի օր հետո իմանում եմ, որ նրանք այլևս ինձ հետ չեն՛՛։
Իր երկրպագուներին Սոնան անակնկալներով հագեցած տարի է խոստանում։
Ինչպես նախորդ տարիներին այս տարի ևս երգչուհին նկարահանելու է մի շարք տեսահոլովաներ և ունենալու է համերգային շրջագայություններ։
՛՛Յուրաքնչյուր տարի ինչ որ բան ձեռք եմ բերում, հույս ունեմ, որ 2015-ն էլ ձեռքբերումներով լի տարի կլինի՛՛։
Իսկ այս տարի բոլորին բարեմաղթում է .՛՛ Մարդիկ թող 2015 թվականին լինեն առողջ, շրջապատված լինեն սիրով և միմյանց երջանկություն և ժպիտներ պարգևեն՛՛։