23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Գործող ընդդիմությունը չի ուզում դառնալ Էդմոն. Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
 
«Պարզվում է, որ Նիկոլի մոտ հատուկ հանձնարարություններով դեսպան աշխատող Էդմոն Մարուքյանը սրտնեղել է խորհրդարանական ընդդիմությունից, ով մերժել էր կապիտուլյանտի հետ Արցախի հարցով փակ քննարկմանը մասնակցել։
Իհարկե, նորմալ երկրում տարակուսելի կլիներ ոչ միայն հաստիքով «ընդդիմադիրի» ծառայությունը իշխանություններին, այլեւ «դեսպանի» ներքաղաքական զեղումները։
Բայց մի շտապեք քննադատել նրան։ Դիտարկեք դա որպես Նիկոլի հատուկ հանձնարարություն Էդմոնին։
 
Փորձեք մտնել իր վիճակի մեջ։
Չէ՞ որ նա ընդդիմադիր դաշտում ներդրված, սակայն բացահայտված նիկոլական ագենտ էր, որին արագ էվակուացրեցին հետ, հողատուների ճամբար։
 
Եւ հետո, Էդմոնն իհարկե կնեղվի նորմալ պահվածքից։
Չէ՞որ 2020 թվականին պատերազմից մի քանի ամիս առաջ, երբ իրական ընդդիմությունն աղաղակում էր բանակցային տապալումների եւ վերահաս պատերազմի մասին, նա Նիկոլի հետ փակ դռների հետեւում սրճեց եւ հետո հրապարակավ հայտարարեց, որ Արցախյան բանակցություններով մտահոգվելու կարիք չկա։
Իսկ հետո, երբ Նիկոլն ու Էդմոնը ֆռցնում էին ժողովրդին, եկավ արյունոտ պատերազմը, որի փաստացի մեղսակից դարձավ նաեւ «դեսպանը»։
Այո, գործող ընդդիմությունը չի ուզում դառնալ Էդմոն։
 
Ու Էդմոնը դրանից նեղվել է։
Չէ՞ որ նա չէր ուզի իր անպատվաբեր եւ կեղտոտ գործի մեջ միայնակ մնալ»։
 
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ