05 Հոկտեմբերի, Saturday, 2024
KFC

Պատասխանատուն մենք ենք եւ՛ Ղարաբաղի համար, եւ՛ Գյումրու համար, եւ՛ Լոռու համար, եւ՛ Արարատի համար. ՀՀ նախագահ /ֆոտո/

Հայաստանի Հանրապետության Նախագահ, Հայաստանի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանն Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ այսօր այցելել է հանրապետության հարավ-արեւմտյան հատվածի սահմանագիծը պահող պաշտպանական տեղամասերից մեկը: 

Նախագահը հանդիպել է մարտական դիրքում ծառայությունն անցկացնող զինվորների եւ հրամանատարների հետ, շրջայց կատարել մարտական հենակետում եւ ծանոթացել ծառայության անցկացման, ինչպես նաեւ զինվորների կենցաղային պայմաններին:

Հանրապետության Նախագահը ծառայության ընթացքում իրենց անձնվիրությամբ եւ խիզախությամբ աչքի ընկած զինծառայողներին՝ մի խումբ սպաների եւ զինվորների հանձնել է նվերներ:

Սերժ Սարգսյանը տոնական սեղանի շուրջ զրուցել է զինվորների հետ, շնորհավորել Հայոց բանակի բոլոր զինծառայողներին գալիք տոների կապակցությամբ, հղել բարեմաղթանքներ եւ շնորհակալություն հայտնել անձնվեր ծառայության համար. “Մեզնից յուրաքանչյուրին Աստված կամ ճակատագիրը հատկացնում է մի ժամանակահատված, որտեղ կարեւորն ինքն է, որտեղ պատասխանատուն ինքն է՝ եւ՛ հայրենյաց հողի պաշտպանն է ինքը, եւ՛ երկրի կայունության պատասխանատուն է ինքը, բարեկեցության պատասխանատուն է ինքը: Այսօր այստեղ նստածներով, մեր ողջ զինված ուժերով պատասխանատուն մենք ենք:

Այստեղ նստած քյավառցի տղայից սկսած վերջացրած գեներալներով պատասխանատուն մենք ենք եւ՛ Ղարաբաղի համար, եւ՛ Գյումրու համար, եւ՛ Լոռու համար, եւ՛ Արարատի համար, մեր հայրենի հողի համար:

Բոլորիդ ուժ, կորով, կարողություն, որպեսզի այս պատասխանատու խնդիրը մեզ հատկացված ժամկետում մենք կատարենք պատվով”,-ասել է ՀՀ Նախագահը:

 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ