11 Հոկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Լիլուն կզարմացնի

 Երգչուհի Լիլուն արդեն երկար տարիներ երազանք ունի, սակայն այն այդպես էլ չի կարողանում իրականացնել: Լիլուն երազում է Նոր տարվա գոնե մեկ գիշերը դիմավորել տանը, հարազատների ու մտերիմների հետ: Երգչուհուն խանգարում է մասնագիտությունը, այդ օրը նա աշխատում է և ուրախացնում իր երկրպագուներին:

 ՛՛Ամանորի գիշերը ինչպես ամեն տարի, այս տարի էլ անպայման պահելու եմ երազանք, կարծում եմ երազանքներին պետք է հավատալ և ձգտել, իսկ եթե ունենք նպատակ ապա այն հաստատ կիրականանա՛՛,-մեզ հետ զրույցում նշեց երգչուհին։

Լիլուն ամեն տարի  իր հյուրերին զարմացնում է  խոհարարական վարպետությամբ․ ՛՛Շատ սիրում եմ խոհանոցում լինել և իհարկե պատրաստել ուտեսնետներ և հյուրասիրել, նույնիսկ ունեմ ավանդական ամանորյա իմ ուտեստները, որին հյուրերս անհամբեր սպասում են, թե երբ են ճաշակելու՛՛։

Լիլուն գնահատում է անցած տարվա ձեռքբերումները և ցանկանում, որ նոր սկսվող տարին էլ նմանվի նախորդին.՛՛ 2014 թվականը շատ լավ տարի էր ինձ համար, եղան բազմաթիվ համերգային շրջագայություններ, մեծ համերգներ։ Ամենամեծ ձեռքբերումս ՛՛Բալտիկ Վոյաժ ՛՛ միջազգային մրցույթում Գրանդ Պրի մրցանակն էր, որին արժանացա և մրցանակը Հայաստան բերեցի։ Կարող եմ մեկ բառով ասել, որ 2014 թվական իրոք հաջղոակ տարի էր ինձ համար և2014-ը իմ տարին էր՛՛,-ասաց Լիլուն:

Այս տարի նախատեսվող ծրագրերի մասին երգչուհին դեռ չի ուզում մանրամասնել: Ամփոփումները թողնում է տարեվերջին:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ