07 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ով է ճանաչվել տարվա լավագույն Սանտա Կլաուսը /վիդեո/

Լապլանդիայում (Ֆինլանդիա) անցկացվել է Սանտա Կլաուսների մրցում։ Պատվավոր տիտղոսի համար պայքարել են մասնակիցներ ամբողջ աշխարհից։ Հեղինակավոր կոչումն առաջին անգամ շնորհվել է Ճապոնիայի բնակիչ 35-ամյա Կոհեյ Յամասիտային, գրում է ՏԱՍՍ գործակալությունը։

Մրցույթի հաղթողը որոշվել է 4 փուլի արդյունքում։ Յամասիտան առաջին փուլում բավականին հետ է մնացել մյուս թեկնածուներից, երբ պետք է որքան հնարավոր է երկար մնալ մեխանիկական կենդանու վրա։ Սակայն ճապոնացին հաղթել է մյուս 3 փուլերում, ինչն էլ օգնել է նրան հաղթել։

Նա բոլորից արագ՝ 6 վայրկյանում, կերել է շիլան, այնուհետ կառուցել է ամենաբարձր աշտարակն ամանորյա նվերների տուփերով և հաղթել դրանք սահնակի վրա տեղափոխելու փուլում։

Երկրորդ տեղում է Հոնկոնգի բնակիչը, 3-րդ տեղում՝ Ավստրալիայի ներկայացուցիչը։


KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ