03 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Երկու կարևոր գործոն կա, որ ներկայումս զսպում կամ դանդաղեցնում է Ադրբեջանին. Տիգրան Աբրահամյան

ՀՀԿ ԳՄ անդամ Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Երկու կարևոր գործոն կա, որ ներկայումս զսպում կամ դանդաղեցնում է Ադրբեջանին՝ իր ագրեսիան ողջ սցենարով իրացնելու համար։
Առաջինը արցախցու չհանձնվող տեսակն է ու նույնիսկ այս ծանր իրավիճակում, եղած ռեսուրսների պայմաններում ինքնակազմակերպվումը։

Եվ երկրորդ, հատկապես երեկվանից Ադրբեջանի նկատմամբ աճող միջազգային ճնշումները։

ՌԴ-ն այս հարցում, բնականաբար ունի ամենամեծ շահագրգռվածությունը՝ 2-րդ ճակատի գոյությունը նրա համար մեծ խնդիրներ կստեղծի։

Ինչպես նաև՝ ՌԴ-ն ստորագրություն է դրել մի հայտարարության տակ, որն Ադրբեջանը հետևողականորեն խախտում է՝ կասկածի տակ դնելով նաև ՌԴ հեղինակությունը։

Հ․Գ. Այս օրերին Արցախում շատ ծանր իրավիճակների ականատեսն եմ եղել՝ դժվարություններ, հիասթափություն, անորոշություններ, սակայն այս իրավիճակից դուրս գալու հնարավորություններ դեռ կան»։

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ