23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Միջազգային հանրությունը, դաշնակիցը կարող են «ծառայել» մեր շահերին, բայց մեր փոխարեն չեն ծառայի մեր երկրին. Կարեն Ավագյան

ՀՀԿ ԳՄ անդամ Կարեն Ավագյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
 
«Արցախում ու Հայաստանում կատարվողի մասին անդադար մեղադրանք բոլորին։ Միջազգային կառույցները բավարար չեն արձագանքում, դաշնակիցների բավարար «դաշնակից» չեն, աշխարհը չի տեսնում ու չի լսում։
Իհարկե հասկանում եմ, որ վերոգրյալ թեզերը շատ հարմար են անգործության մատնվելու ու սխալներն ու բացթողումները մեր երկրից դուրս փնտրելու համար։
 
Անարդարություն, որն ուղղելն ուժերիցդ վեր լինելու հետ հաշտվում ես, այդ ժամանակ ամեն ինչ անդառնալի է։
Այնուամենայնիվ, նայենք մեր երկրի ներսը։ թուրքի ու ադրբեջանցու թափած ֆոսֆորային զենք, հիվանդանոցի ռմբակոծություն, հայ գերիներին տանջամահ անել, վարձականների ուղարկել խաղաղ բնակչությանը սպանելու և վերջիվերջո համավարակի ընթացքում 44 օր ռմբակոծում էին հայկական քաղաքաները։
 
Այս ամենից գեթ մեկը միջազգային հանրություն ուշադրությանը Հայաստանի «իշխանավորները» չներկայացրեցին։ Ո՛չ ՄԱԿ-ի ամբիոն, ո՛չ երկկողմ հանդիպումներ չեն օգտագործվել այս հանգամանքները բարձրաձայնելու համար։ Դեռ մի բան էլ ընդհակառակը։ Ասում են խաղաղության դարաշրջան է եկել, գերիներին բաքվում հիանալի են նայում։ Միջազգային հանրության ու ՄԽ համանախագահներին էլ ասում են մեզ էլ պետք չեք, մենք օպերատիվ կապ ունենք։
Այսքանից հետո, ու՞մից ենք ինչ պահանջում։ Վստա՞հ եք, որ պահանջի սուբյեկներին ճիշտ ենք ընտրել։
Միջազգային հանրությունը, դաշնակիցը կարող են «ծառայել» մեր շահերին, բայց մեր փոխարեն չեն ծառայի մեր երկրին»։
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ