23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Մեր շուրջ, նաև մեր մասնակցությամբ ընթացող գործընթացներ կան, որոնք կարող են որոշակի ժամանակ հետո պատերազմական գործողությունների իրական վտանգ ստեղծել. Աբրահամյան

Արցախում, իհարկե կան հրատապություն պահանջող հարցեր, բայց շատ ավելի երկարաժամկետ կտրվածքով մենք պետք է հասկանանք, թե ինչ քայլեր ենք ձեռնարկելու՝ մեղմացնելու դրանց վտանգավոր հետևանքներն Արցախի վրա, խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում հայտարարեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Տիգրան Աբրահամյանը։

«Խնդիրը միայն գազամատակարարումը կամ սոցիալական որոշակի ծրագրեր իրականացնելը չէ։ Խնդիրը շատ ավելի բարդ ու մեծ է։ Կառավարությունը պետք է ունենա համալիր ծրագրեր, որովհետև այդ հարցերի կուտակումն ու չլուծումը կարող է բերել երկու խոշոր հետևանքի. կամ Արցախի մեծ ծավալի հայաթափմանը, կամ՝ երկրորդ տարբերակը, դա կարող է բերել նոր պատերազմի», – ասաց Տիգրան Աբրահամյանը։

Նա նշեց, որ մեր շուրջ, նաև մեր մասնակցությամբ ընթացող գործընթացներ կան, որոնք կարող են որոշակի ժամանակ հետո պատերազմական գործողությունների իրական վտանգ ստեղծել։

«Մեկ բան է, որ դու բանակցում ես կանխելու պատերազմը, մեկ այլ բան է, որ դու անվտանգային համակարգը և պետական կառավարման համակարգը պատրաստում ես հնարավոր գործողությունների։ Պետության խնդիրն է ստեղծել պայմաններ՝ ըստ իրավիճակային զարգացումների գործելու և խնդիրը լուծելու», – նշեց Աբրահամյանը։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ