3 մլրդ 120 մլն դրամ ՝ ԱԱԾ-ին, 340 մլն դրամ՝ Ոստիկանությանը և 643.5 մլն՝ ՀՀ քննչական կոմիտեին․ գործադիրի որոշումը
Կառավարության նիստի օրակարգի 52 հարցերից մեկը վերաբերվում է ուժային կառույցներին՝ Ոստիկանությանը, Քննչական կոմիտեին, ԱԱԾ-ին գումար հատկացնելու վերաբերյալ հարցը։ Հիմնավորման մեջ նշված է,որ կառավարության ֆոնդից 3 մլրդ 120 մլն դրամ կհատկացնի ԱԱԾ-ին, 340 մլն դրամ՝ Ոստիկանությանը և 643.5 մլն՝ ՀՀ քննչական կոմիտեին: Ըստ հիմնավորման, Քննչական կոմիտեին գումարի հատկացման նպատակը՝ ինքնավար պաշտոններ զբաղեցնող անձանց ֆինանսական վիճակը փոքր ինչ բարելավելու և արտահոսքը որոշ չափով կանխելն է։ Նույն նպատակով է նաև հատկացում արվում ԱԱԾ-ին և Ոստիկանությանը: