Նախագահի վերջնական տեսակետից հետո այլ զարգացումներ կլինեն. Է. Շարմազանով /վիդեո/
Ամանորը եթե սահմանվի օրենքի նախագծի անունով, ապա, Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն այն կանվանի “Հույսի եւ լույսի նախագիծ” խորհրդարանի փոխնախագահն այն կանվանի.
Սպասելիքները 2015թ-ի քաղաքական առումով շատ են. առաջինը Ցեղասպանության 100-ամյա տարելիցի հետ կապված որոշ երկրների կողմից ժխտողականության դեմ նախագծի ընդունում, Ղարաբաղյան հարցի հետ կապված՝ բանակցություններում՝ Հայաստանի դիրքերի ամրապնդում, Եվրասիական տնտեսական միությունում Հայաստանի տնտեսությունը պիտի զարգանա, ինչպես նաեւ գնաճը պիտի մեղմի: Եվ ամենակարեւորը, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը փետրվար-մարտին կասի իր վերջնական տեսակետը Սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ: “Եվ դրանից հետո կարծում նոր զարգացումներ կլինեն նախագահ վերջնական կարծիքից հետո”,-ասաց Է. Շարմազանովը:
Շարմազանովը չի կարող առանձնացնել Ազգային ժողովի ամենասկանդալային նիստը, բայց դրանք շատ են եղել: Ըստ նրա, պառլամենտը քաղաքական դեբատների ամբիոն է, եւ պայքարը պիտի լինի կոռեկտ: Շարմազանովըայդպես էլ չի կարողանում հասկանալ Ազգային ժողովի այն պատգամավորներին, ովքեր Ազատության հրապարակում են կուրծք ծեծում:
Շարունակությունը տեսանյութում: