20 Հունվարի, Երեքշաբթի, 2026
KFC

Դու մեռնելու իրավունք չունես, մինչեւ ինձ ու Հրայրին դալանում չծեծես

ՀՀ կրթության եւ գիտության  նախարար Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջումՀՅԴ ԳՄ անդամ, Գերմանիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Վահան Հովհաննիսյանի մահվան գույժը լսելով՝ գրել է. “Մտերիմները գիտեին, որ նա վատառողջ է: Շատ վատառողջ: Գերմանիայից վերադարձող բոլոր պատվիրակություններին հարցնում էինք. Վահանը ոնց է:

Բոլորի մոտ հույս կար, որ այդ կենսուրախ եւ պայծառ մարդը հաղթելու է մահը հանուն կյանքի, որն այնքան սիրում էր:

Այսօր Վահան Հովհաննիսյանը գնաց: Շատ ծանր ու վշտացնող ազդ անցնող տարվա վերջին կիրակի:

 Երբ սեպտեմբերին Բեռլինում էի, մենք հանդիպեցինք՝ հիշելով համատեղ աշխատանքի ամենավառ դրվագները, խոսեցինք ամեն ինչից, բայց նրա կատակները հաճախ մահվան մասին էին, ծանր կատակներ էին:

Ի պատասխան ասացի, որ դու մեռնելու իրավունք չունես, մինչեւ ինձ ու Հրայրին (Թովմասյան) դալանում չծեծես: Ժպտաց, ասելով՝ դե դու արդեն մի կողմ, իսկ Հրայրի մասին դեռ կմտածեմ: Բաժանվեցինք` հույս ունենալով, որ էլի կհանդիպենք:

Չստացվեց: Վահանը եզակի մարդ էր, ումից Ազգային Ժողովում ես շատ բան եմ սովորել: Ամենաինտելեկտուալ, ամենամտավորական մարդկանցից մեկը զարդարում էր յուրաքանչյուր շրջապատ, որտեղ հայտնվում էր:

 Աստված հոգիդ լուսավորի, ընկեր Վահան”:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ