23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Շարմազանով․ ԼՂ հարցում Հայաստանի իշխանությունը ողջ պատասխանատվությունը գցել է Ռուսաստանի վրա

Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը եւ Ադրբեջանի հետ ենթադրյալ բանակցությունները ներկայիս տեսքով կարելի է համարել Հայաստանի մասնակցություն պանթյուրքիստական նախագծին։ Այս մասին մարտի 21-ին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Էդուարդ Շարմազանովը։

«Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը 44-օրյա պատերազմի ժամանակ հայտարարում էր, որ Թուրքիան հայերի դեմ ցեղասպան քաղաքականություն է վարում, ընդամենը մի քանի ամիս անց սկսեց որոշակի «դրական ազդանշաններ» ստանալ Անկարայից։ Թուրքիան՝ ի դեմս իր նախագահի, արտգործնախարարի եւ մի շարք այլ պաշտոնյաների, բազմիցս հայտարարել է, որ ամեն կերպ աջակցում է Ադրբեջանին։ Ավելին, Անկարան բազմիցս խորհուրդ է տվել Հայաստանին հնազանդորեն կատարել Բաքվի բոլոր պահանջներն ու առաջարկները»,- ասաց ՀՀԿ ներկայացուցիչը։ 

Նա նշեց, որ բացարձակ անհասկանալի է Հայաստանի ղեկավարության այն հայտարարությունը, թե Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացն իրականացվում է առանց նախապայմանների։ Ի վերջո, Հայաստանն, ըստ էության, արդեն կատարել է պաշտոնական Անկարայի բոլոր նախապայմանները։ «Էրդողանն ու Ալիեւը չէին էլ կարող երազել, որ Բաքուն մի օր վերահսկողություն կսահմանի ոչ միայն Լեռնային Ղարաբաղի շուրջ 7 շրջանների, այլեւ Հադրութի, Շուշիի եւ Գորիս-Կապան ճանապարհահատվածի նկատմամբ։ Միաժամանակ, թուրք զինվորականներ են արդեն տեղակայվել Աղդամում»,- ասաց քաղաքական գործիչը։

Նրա խոսքով՝ ԼՂ հարցում Հայաստանի իշխանությունը ողջ պատասխանատվությունը գցել է Ռուսաստանի վրա, իսկ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման համար պատասխանատվությունը՝ սփյուռքի շրջանակում գործող այս կամ այն կառույցների վրա։ Հայաստանի ղեկավարությունը, նրա խոսքով, խաչ է քաշել երկրի համար բոլոր առանցքային խնդիրների վրա։

news.am

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ