07 Փետրվարի, Saturday, 2026
KFC

Մայրաքաղաքի փողոցների փոսալցման 2014 թվականի ծրագիրը կեզրափակվի դեկտեմբերի 30-ին

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարականի համաձայն՝ 2014 թվականի հունվարի 25-ից մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում պարբերաբար իրականացվել են գլխավոր ու երկրորդական փողոցների ժամանակավոր փոսալցման աշխատանքները: Գործընթացի հիմնական նպատակը բնականոն երթևեկություն ապահովելն ու հնարավոր վթարներից խուսափելն է: Նախնական գույքագրումից, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանում և վարչական շրջանների աշխատակազմերում գործող թեժ գծերով ստացվող ահազանգերից հետո փոսալցումը սեփական միջոցներով իրականացնում են կապալառու կազմակերպությունները: Զուգահեռաբար, այս ուղղությամբ, դարձյալ սեփական միջոցներով օգտագործվում են նաև բակային և միջբակային տարածքների տեխնիկական ռեսուրսները: Քանի որ եղանակային պայմանները բարենպաստ են, որոշվել է փոսալցումը շարունակել մինչև դեկտեմբերի 30-ը ներառյալ: Հաջորդ և առաջիկա տարիներին  փոսալցված բազմաթիվ փողոցներ ասֆալտապատման հիմնական ծրագրի համատեքստում կենթարկվեն մասնակի կամ հիմնական նորոգման: Առանձին դեպքերում փոսալցմանը  կփոխարինեն փոսային նորոգման աշխատանքները, որոնց արդյունքում փողոցների շահագործման   ժամկետները  զգալիորեն կերկարեն:


KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ