08 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

«Դավաճան Նիկոլը ուզում էր վերացնել «նախկիններին», որպեսզի վերացներ հաղթած Հայաստանը». Աննա Մկրտչյան

Աննա Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Չորս տարի մեկը մյուսին հաջորդող արհավիրքներ ու դրանց դիմակայելու ցանկության ի սպառ բացակայություն։

Հանձնած Արցախ, 5000 հայորդու կյանք, կովիդի ոչ պատշաճ բուժման պայմանների արդյունքում 9000 մահ, Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանի զորք։

Սակայն այս ամենը երկրորդական էր նիկոլի համար, որովհետև ցանկացած միտք սկսվում ու ավարտվում էր նախկիների նկատմամբ տարած հաղթանակի մասին բարբաջանքով։

Երեկ ավելի պարզ դարձավ, թե որքան համահունչ է Հայաստանի ներքին և արտաքին թուրքի պայքարը մեր պետության դեմ։
ալիևը հրապարակավ խոստոխանել է, որ 30 տարի Հայաստանը հաղթած երկիր էր։ Թե ինչու է ատում ալիևը մեր «նախկիններին»՝ պարզ է։ Հաղթել էին ու եթե չլիներ դավաճան նիկոլը, էլի հաղթելու էին։

 Նիկոլի ատելությունը նախկինների նկատմամբ փաստորեն նույն տրամաբանությունն ունի։ Հայաստանի «նախկինները» Հայաստանը դարձրել էին հաղթած երկիր։ Իսկ նիկոլը մեզ սարքեց պարտված ու արժանապատվությունից կաղող ազգ։

Դավաճան նիկոլը ուզում էր վերացնել «նախկիններին», որպեսզի վերացներ հաղթած Հայաստանը»։

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ