18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Սա մեր ոճն չէ, սա անընդունելի է. yerkir.am

 

“Բարգավաճ Հայաստանը”-ը ներկայացնող մի քանի պատգամավորներ կոնկրետ ԶԼՄ-ների միջոցով թիրախ են դարձրել դաշնակցական գործիչ Արծվիկ Մինասյանին: Բանը հասել է անձնական վիրավորանքներին: Yerkir.am-ը ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանին խնդրել է մեկնաբանել, թե ի՞նչ է կատարվում:   Ռուստամյանի մեկնաբանությունն՝ առանց խմբագրման՝ ստորեւ:

  “Մեզ համար անհասկանալի, անընդունելի, տգեղ երեւույթ է: Հատկապես, երբ մի կուսակցության անդամներն են դրանով զբաղված, որի հետ մենք ունեցել ենք փոխադարձ հարգանքի, վստահության վրա հիմնված գործակցություն: Կարծում եմ` դեռ ունենալու ենք:   Արծվիկ Մինասյանը հերթական հարցազրույցում դիտարկումներ ու գնահատականեր է հնչեցրել, որոնք մեր դիրքորոշումներն են` բազմիցս արտահայտված: Թե ինչո՞ւ են այդ տեսակետները իրենց վրա առել ու անձնական վիրավորանքներով հարձակման անցել, առնվազն զարմանալի է: Մանավանդ` ակնհայտ է հարձակման համակարգված բնույթը: Ի՞նչ է` մեր երկրում ուժեր ու անհատներ կան, որոնք անսխալակա՞ն են, որոնց չի կարելի նույնիսկ անուղղակի քննադատե՞լ: Այդպես մտածողները սխալվում են հիմնովին: Մեզ համար բանավեճի այդ ցածր մակարդակն անընդունելի է: Բայց ամեն բան սահման ունի:   Հիշեցնում եմ` Արծվիկ Մինասյանը մեր խմբակցության, մեր Գերագույն մարմնի անդամ է եւ արտահայտում է Դաշնակցության տեսակետները: Նրան վիրավորողները անպատասխան չեն մնա:   Այդուամենայնիվ, մենք մեր ընկերոջը հորդորել ենք այլեւս չարձագանքել, չպատասխանել ցեխարձակումներին: Սա մեր ոճը չէ: Մենք նաեւ ակնկալում ենք, որ “Բարգավաճ Հայաստան”-ում կանդրադառնան իրենց պատգամավորների վարքագծին եւ հետեւություններ կանեն: Մանավանդ` թեման տաքացնողներ, վիճակից օգտվել ցանկացողներ միշտ կգտնվեն:   Մենք համբերատար սպասելու ենք “Բարգավաճ”-ի արձագանքին”: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ