23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ինչպես Հայաստանը չունի ԱԳՆ, վարչապետ, այնպես էլ՝ չկա խաղաղ բանակցություններ Թուրքիայի ու Ադրբեջանի հետ

Անընդհատ խոսում են հայ-թուրքական, հայ-ադրբեջանական հարաբերություններից, դրանք բացառապես ներկայացնում են որպես խաղաղություն, բայց դրանք զուտ կեղծիքներ են, իսկ կեղծիքից մեկ էլ այն է, որ ՀՀ-ն ունի ԱԳ նախարար Արարատ Միրզոյան։ Ինչպես Հայաստանը չունի ԱԳՆ, վարչապետ, այնպես էլ՝ չկա խաղաղ բանակցություններ Հայաստանի և Թուրքիայի կամ Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Այս մասին քիչ առաջ ՀՅԴ և ՀՀԿ երիտասարդների կողմից իրականացվող բողոքի ակցիայի ժամանակ իր ելույթում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը։
«Այս մարդիկ մեզ դիտում են որպես առուծախի առարկա, որը հնարավորություն կտա ժամեր կամ ամիսներ երկարացնել իրենց կառավարումը։ Հայաստանին այսօր որպես կեղծ օրակարգ են մատուցում խաղաղությունը, որովհետև այն ժամանակ, երբ Նիկոլը խոսում է խաղաղությունից, Արցախում մարդ է զոհվում, Գեղարքունիքում կամ Սյունիքում սադրանքներ են լինում, ինչի արդյունքում էլ ադրբեջանական զորքերը առաջ են գալիս։Մարդիկ, որոնք այսօր ՀՀ տարբեր պետական պաշտոններում ծվարել են, դավաճանները, որոնք վատ իրադարձությունների հետևանքով այսօր կարողացել են դառնալ պաշտոնյաներ, Հայաստանն այսօր դիտում են բացառապես որպես նյութ թուրքերի դարավոր երազանքներն իրագործելու գործում»,- հավելեց նա։

Կարեն Մարտիրոսյան

hraparak.am

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ