23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Թույլ չենք տալու ադրբեջանցու ու թուրքի հետ բարեկամություն անել. ՀՀԿ-ական երիտասարդ

Մենք այսօր ևս մեկ անգամ ամբողջ հայ ազգին ցույց տվեցինք, որ փողոցային պայքարը չի ավարտվել։ Իրականում կապ չունի պայքարը կլինի փողոցում, թե Ազգային ժողովի ամբիոնից։ Հարցն այն է, որ մենք դեմ ենք այս ամենին, մենք դեմ ենք Հայաստանի թրքացմանը, մենք դեմ ենք թուրքի հետ բարեկամություն անելուն, սա հստակ իրողություն է։ Այս մասին քիչ առաջ ՀՀԿ և ՀՅԴ երիտասարդների կողմից իրականացվող բողոքի ակցիայի ժամանակ ասաց ՀՀԿ խորհրդի անդամ Հայկ Սևոյանը։

«Այսօր մենք շատ ասացինք, բայց ես հիմա նորից եմ կրկնելու ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի խոսքերը՝ Հայաստանը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում։ Եթե այսօր այս իշխանությունները նմանօրինակ ցանկություններ ունեն ու ուզում են ադրբեջանցու կամ Թուրքիայի հետ բարեկամություն անել, մենք այսօր եկել ենք հստակ ցույց տալու, որ Հայաստանում իրականում կան մարդիկ, կան երիտասարդներ, որոնք դա անել միանշանակ թույլ չեն տալու։ Ինչպես տեսնում եք, հավաքվածների մեծամասնությունը հենց երիտասարդներն են, ու այո, երիտասարդությունը թույլ չի տալու անել այս ամենը։ Այս պայքարը, այս ակցիաները չեն ավարտվելու, լինելու են շարունակական։ Նրանք էին իրենց բերնով ասում, թե Արցախը Հայաստանն է ու վերջ, բայց այսօր իրենք են բանակցում ինչ-որ հինգ կետերի շուրջ, որոնց մեջ հայանպաստ մի կետ անգամ չկա»,- հավելեց նա։

Կարեն Մարտիրոսյան

hraparak.am

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ