29 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

«Հիմնականում հումորի թեմա է». Նիկոլ Փաշինյանը հետևում է, թե ինչպես են արձագանքում աղի մասին նախագծին

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե հետևում է՝ ինչ արձագանքներ կան հանրային սննդի օբյեկտներում աղի օգտագործման չափանիշի մասին:

«Դա հիմնականում հումորի թեմա է դառնում, ինչո՞ւ, որովհետև, ցավոք սրտի, ոչ բոլորը գիտեն, թե աղի գերօգտագործումը հետագայում ինչ ազդեցություն է ունենում մեր հանրային առողջության վրա», – ասաց նա:

Փաշինյանի խոսքով՝ առողջ ապրելակերպը պետք է լինի իրենց ռազամավարական մոտեցումն ու գնալու են այդ ճանապարհով:

«Սա հեշտ ճանապարհ չէ, բայց գնալու ենք այդ ճանապարհով», – ասաց նա:

Հիշեցնենք՝ ՀՀ առողջապահությանը նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագիծ, ըստ որի՝ հանրային սննդի օբյեկտներում կարգելվի աղամանի առկայությունը սեղանի վրա, եթե դա հաճախորդը չի պահանջում: 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ