10 Մայիսի, Կիրակի, 2026
KFC

Հակառակորդի ծրագիրը շատ պարզ է՝ գյուղերը դատարկել, ապա մտնել ու տիրանալ այդ բարձունքին. «Հրապարակ»

«Արցախում վերջին օրերի սահմանային լարվածությունը ոչ թե սովորական լարում է՝ ադրբեջանական կողմի հերթական սադրանքը, այլ՝ հատուկ օպերացիա: Արցախից մեզ հայտնում են, որ հակառակորդը մի քանի օր շարունակ թիրախավորել եւ հատուկ գործողություններով փորձում է տիրանալ Խրամորթ եւ Խնապատ գյուղերի արանքում գտնվող բարձունքին։

Խոսքը Քարագլուխ բարձունքի մասին է, որի վերահսկողությունը ստանալով՝ հակառակորդը ողջ Ասկերանը կվերցնի իր նշանառության տակ, եւ շատ կհեշտանա Ստեփանակերտը գրավելը: Այս պատճառով էլ արդեն մի քանի օր է՝ իրենց գյուղ են վերադարձել բազմաթիվ խրամորթցիներ, որոնք տարհանվել էին կրակահերթերի առաջին օրերին։ Հակառակորդի ծրագիրը շատ պարզ է՝ գյուղերը դատարկել, ապա մտնել ու տիրանալ այդ բարձունքին»:

KFC

Արխիվ

Մայիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ