28 Սեպտեմբերի, Saturday, 2024
KFC

Դուխ էլ ունեք, լիազորություն էլ, տղամարդավարի դիմեց Բեգլարյանին /վիդեո/

Վարորդներին այդքան էլ համամիտ չեն Տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի հետ, որ նոր օրենքը իրենց համար ավելի շահավետ է: Այսօր տաքսու վարորդների հետ հանդիպման ժամանակ վարորդներից մեկը նշեց, որ այն քառակի ավելացնելու է  իրենց ծախսերը, ինչին ընդդիմացավ նախարարը՝ նշելով,  թե պետք չէ նման մեկնաբանություն տալ, քանի որ օրենքը անհատ ձեռներեցների համար կրճատել է ծախսերը. ՛՛Դուք նենց եք ձևակերպում օրենքը, ոնց ձեզ է պետք՛՛,- ասաց Բեգլարյանը և հավելեց, որ անհատ ձեռներեցների համար օրենքը չորս անգամ թեթևացրել է բեռը: 

Մեկ այլ վարորդ էլ՝ Արտաշես Միսակյանը նախ ասաց, որ քծնանք չթվա, սակայն ուրախ է, որ այս նախարարության ղեկավարը Բեգլարյանն է: ՛՛Դուք ժողովրդի կողքին եք, մեզ լսում եք՛՛,-ասաց նա: Սակայն այս խոսքերից հետո վարորդը ներկայացրեց եղած խնդիրները: Նախ դժգոհեց գազի ու վերջին այլ թանկացումներից, ինչպես նաև կայանատեղիների քչությունից: ՛՛

՛՛Պրոսպետկից մի փոք հատված գնալու համար պիտի գնանք, Ձկան խանութի մոտ հասնենք ու հետ գանք, երեսուն տոկոսով ավել գազ ենք ծախսում այդ ժամանակ, որովհետև կայանտեղի չկա: Իսկ կայանատեղիներում էլ բոլորը ջիպեր են կանգնած: Իմ համար էտ ջիպն ընդամենը փոխադրամիջոց է, բայց առաջին գծերում են կանգնեցնում: Կարմիր գծերն էլ մի կողմից քաշեցին, արդյունքում տուգանվում ենք, ետ չնչին գումար չի, տուգանքները, որ հարյուր կողմից գնդակահարում են, ցանկացած քայլափոխի կարող ենք տուգանվել՛՛,-ասաց նա:

Բեգլարյանը կատակով ասաց, որ վարորդի խոսքը նախ ելույթ էր, ոչ թե հարց, բացի այդ էլ գովազդի տարր կար մեջը: Հարցերին անդրադառնալով՝ նա նշեց, որ 2008-ին ընդհանարպես կայանատեղի չկար, իսկ հիմա արդեն յոթանասունը կա:

Վարորդը նշեց, որ տղավարի է դիմում նախարարին ու սպասում է, որ խնդիրը կլուծվի: ՛՛Դուք լիազորություն ունեք, դուք էլ ունեք, ես գիտեմ, խի՞ չեք էտ ջիպերին հանում էտտեղից՛՛:

 Մանրամասները տեսանյութում:

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ