23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

«Երեկոյան արդեն ուշ կլինի». Կադիրովը Մարիուպոլի իշխանություններին կոչ է արել շտապ հանձնվել

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը հայտարարել է, որ ուկրաինական Մարիուպոլ քաղաքում և դրա շուրջ կա հինգ հազար չեչեն մարտիկ՝ կոչ անելով քաղաքային իշխանություններին շտապ հանձնվել: Չեչնիայի ղեկավարը համապատասխան գրառումն արել է իր թելեգրամյան ալիքում:

«Մարիուպոլում գտնվողներին ևս մեկ անգամ կոչ եմ անում շտապ հանձնվել, հակառակ դեպքում երեկոյան արդեն ուշ կլինի։ Մենք ձեզ կտրամադրենք անվտանգություն։ Մեր 5000 լավագույն չեչեն մարտիկներ գտնվում են Մարիուպոլի շրջակայքում և ներսում: Գոնե մեկ անգամ տղամարդկային քայլ արեք հանուն խաղաղ բնակչության և քաղաքի»,- գրել է Կադիրովը։

 
 
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ