30 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Պենտագոնը մի քանի տասնյակ ռազմական կենսաբանական լաբորատորիա է հիմնել Ուկրաինայում. Ռուսաստանը պատասխան է պահանջում

Ուկրաինայում ԱՄՆ-ի աջակցությամբ ստեղծված կենսաբանական զենքը էթնիկական ուղղվածություն ունի, հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

«Մենք շատ անհանգստացած ենք բացահայտված տեղեկատվության առնչությամբ, որ Պենտագոնը մի քանի տասնյակ ռազմական կենսաբանական լաբորատորիա է հիմնել ուկրաինական տարածքում՝ որպես ամբողջ աշխարհում նման ռազմական կենսաբանական լաբորատորիաներ ստեղծելու իր ծրագրի մաս՝ խախտելով կենսաբանական թունավոր զենքի արգելման մասին համապատասխան կոնվենցիան», – ուկրաինացի գործընկերոջ՝ Դմիտրի Կուլեբայի հետ բանակցություններից հետո ասել է նա։

Լավրովը նշել է, որ ռուսական կողմը համապատասխան հարցում է ուղարկել, թե ինչպես կարելի է դա բացատրել։ «Պահանջելու ենք պատասխան», – ընդգծել է նախարարը։

«Ես տվյալներ չունեմ այն մասին, որ նրանք արդեն կիրառել են այդ զենքը, բայց այն, որ դրանք բացարձակապես ոչ թե խաղաղ փորձեր էին, այլ փորձեր, որոնք ուղղված էին կենսաբանական զենքի ստեղծմանը, այսպես ասած, էթնիկական ուղղվածության, դրանում գործնականում կասկած չկա», – ասել է ՌԴ արտգործնախարարը։

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ