08 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Դատախազը գնո՞ւմ է մամուլի շենքը. Հրապարակ

“Հրապարակ”-ի`փոխանցմամբ` Պետգույքի կառավարման վարչության եւ Արշակունյաց 2 (Մամուլի տուն) վարձակալների հակամարտությունը շարունակվում է: “Ինչպես հայտնի է, այս շենքում տարածքներ զբաղեցնող լրատվական գործակալությունների եւ թերթերի խմբագրությունները չէին համարվում վարձակալներ, քանի որ նրանք տարածքները զբաղեցնում էին անվարձահատույց եւ վճարում էին միայն սպասարկման վճար. 1 քմ-ի համար` ամսական 250 դրամ: Հիմա նրանց զգուշացրել են, որ սպասարկման վարձավճարը կրկնակի թանկանում է` դառնալով 500 դրամ: Բացի այդ, նրանք պետք է վճարեն նաեւ 1000 դրամ վարձավճար 1 քմ-ի համար: Արդյունքում ստացվում է, որ տարածքների գինը 6 անգամ ավելացել է: Վարձակալները համոզված են, որ նման կտրուկ թանկացման պատճառն այն է, որ նպատակ կա այդ շենքը սեփականաշնորհել, եւ, գները բարձրացնելով, պետգույքի վարչությունը ցանկանում է շենքն ազատել “անվճարունակ տարրերից”:

Վարձակալներից մեկը հայտնել է, որ այդ շենքում սեփականաշնորհված է միայն “Երեւան” հեռուստաընկերության զբաղեցրած տարածքը, որը ոչ ֆորմալ պատկանում է գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին: Վարձակալները մտահոգություն ունեն, որ հենց նա էլ ցանկանում է տիրանալ շենքին ամբողջությամբ: Նրանք բողոքի գործողություններ էին նախապատրաստել, սակայն նրանց շարքերում դասալիքներ են հայտնվել որոշներին ասել են, թե թանկացումներն իրենց չեն վերաբերի, եւ նոր կարգից խուսափող ընտրյալներ կլինեն: Ընտրյալները որոշել են ավելորդ աղմուկ չբարձրացնել, իսկ որոշներն էլ տարբեր ճանապարհներով փորձում են հայտնվել արտոնյալների ցանկում”,-գրել է թերթը:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ