“IMAGINE”-ի հայաստանյան տարբերակը` ի պաշտպանություն երեխաների
Հայաստանը միացել է աշխարհի տասնյակ երկրներում մեկնարկած երեխաների իրավունքների պաշտպանությանն ուղղված միջազգային ակցիային: Ակցիային միանալն իրականացվել է Ջոն Լենոնի հայտնի “IMAGINE” բազմալեզու կատարումների հայաստանյան տարբերակի միջոցով:
Նախաձեռնությունը նվիրված է ՄԱԿ-ի “Երեխայի իրավունքների մասին” կոնվենցիայի 25-ամյակին: Այսօր լրագրողների հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի /ՅՈՒՆԻՍԵՖ/ հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Սարգսյանն ասել է, որ երգի հայաստանյան տարբերակի ստեղծմանը մասնակցել Սերժ Թանկյանը, Արտո Թունջբոյաջյանը եւ այլ հայտնի մարդիկ:
“Պանարմենիան հոլդինգի” գլխավոր պրոդյուսեր Հրաչ Քեշիշյանն էլ նշել է, որ այս ծրագրի նպատակը աշխարհը միավորելն ու միասնական դարձնելն է. “Եթե շատ լինեն նման բաներ, աշխարհը ավելի կարեկից կդառնա”: