03 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2026
KFC

Փոփոխություններ կառավարությունում

ՀՀ կառավարության այսօրվա որոշմամբ՝ ՀՀ տարածաքային կառավարման ու արտակարգ իրավիճակների նախարարության մի շարք վարչություններ իրար կմիանան: Նախարար Արմեն Երիցյանն ասաց, որ ա հետապդնում է աշխատանքի օպերատիվության բարձրացման նպատակ և ֆինանսական աջակցության կարիք չկա:

Մասնավորապես կվերակազմավորվի  տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի արտաքին կապերի վարչությունը տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի միջազգային համագործակցության բաժնի և արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի արտաքին կապերի վարչությունը միաձուլման արդյունքում:

Տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի հասարակայնության հետ կապերի բաժինը և արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը կմիաձուլվի և կվերակազմակերպվի նոր նախարարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն:

Կմիավորվեն նաև նախարարությունների իրավաբանական վարչությունները:

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ