Քրեական հեղինակություն Թեւոսիկի ազատ արձակվելը լուրջ “ռազբորկաների” պատճառ կարող է դառնալ. Ժամանակ
“Ժամանակը” գրում է, որ քրեական հեղինակություն Թևոսիկի՝ Թևոս Սաֆարյանի ազատության մեջ հայտնվելը առաջիկայում լուրջ “ռազբորկաների” պատճառ կարող է հանդիսանալ:
“Բանն այն է, որ վերջերս ազատության մեջ հայտնվեց նաև Թևոսիկի եղբոր՝ Արթուր Սաֆարյանի սպանության մեջ մեղադրվող Տիգրան Ասատրյանը: «Ժամանակը» տեղեկացրել է, որ Թևոսիկը դեռ անազատության մեջ եղած ժամանակ է փորձել պարզել, թե ինչ առնչություն ունի Տիգրանը եղբոր սպանության հետ, ուստի գործով միակ ապացույց հանդիսացող ձայնագրության հետ կապված՝ Տիգրանը Թևոսիկին բացատրելու շատ բան կունենա: Ըստ տարածված լուրերի՝ Թևոսիկի ազատ արձակվելուց հետո ոստիկանության համապատասխան վարչությունը ուժեղացված կարգով հսկում է՝ նշված անձանց հնարավոր վենդետան բացառելու համար”,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։