17 Հունվարի, Saturday, 2026
KFC

ԵՏՄ հետաքննություն կատարող մարմնի լիազորությունները կտրվեն

Կառավարության վաղվա նիստի օրակարգում ընդգրկված է հարց, որով Եվրասիական տնտեսական հանձնաժողովին տեղեկատվություն տրամադրող Հայաստանի Հանրապետության լիազոր մարմիններ են ճանաչվում ՀՀ ֆինանսների նախարարությունը և ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը` յուրաքանչյուրն իր իրավասության շրջանակներում: 

 ՛՛Եվրասիական տնտեսական հանձնաժողովին տեղեկատվություն տրամադրող Հայաստանի Հանրապետության լիազոր մարմիններ ճանաչելու մասին՛՛ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է` Եվրասիական տնտեսական միության պայմանագրի տարբեր կետերի դրույթների ապահովման նպատակով:

Եվրասիական տնտեսական միության հետաքննություն կատարող մարմինը (Եվրասիական տնտեսական հանձնաժողով) կիրառում է հատուկ պաշտպանական, հակագնագցման և փոխհատուցման միջոցներ երրորդ երկրներից ներմուծված որոշ ապրանքների նկատմամբ: Եվրասիական տնտեսական հանձնաժողովին տեղեկատվություն տրամադրող Հայաստանի Հանրապետության լիազոր մարմիններ նշանակելու խնդիրը բխում է Եվրասիական տնտեսական միության պայմանագրային դաշտի պահանջներից` համապատասխան համաձայնագրի դրույթների ապահովման նպատակով: 

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ