15 Հունվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Կշարունակի կյանքի կոչել

«Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան» հիմնադրամի նիստերի դահլիճում տեղի ունեցած հոգաբարձուների խորհրդի հերթական նիստի ընթացքում լսվել է 2014թ. հաշվետվությունն ու ներկայացվել 2015-ի բյուջեն: Նիստը վարել է Երևանի քաղաքապետ, հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Տարոն Մարգարյանը: 

«Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան» հիմնադրամի ռեկտոր Գագիկ Գալստյանը, ներկայացնելով 2014թ. իրականացված աշխատանքները, նշել է, որ բուհը, ընդլայնելով միջազգային համագործակցության շրջանակները ռուսական, եվրոպական և ամերիկյան մի շարք համալսարանների հետ, կշարունակի կյանքի կոչել նախանշված բոլոր ծրագրերն ու պահպանելով գիտակրթական ոլորտում ամրագրված ձեռքբերումները՝ պատրաստել շուկայում պահանջարկ ունեցող որակյալ մասնագետներ:

Ռեկտորի կողմից առանձնակի կարևորվել է նաև 2014թ.  Ֆրանսիայի բարձրագույն կրթության և հետազոտության գնահատման գործակալության (AERES) կողմից «Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան» հիմնադրամում իրականացված ինստիտուցիոնալ գնահատումը, համաձայն որի համալսարանին տրվել է հավաստագրման վերաբերյալ դրական կարծիք: Օրակարգում ընդգրկված բոլոր հարցերը միաձայն կողմ քվեարկությամբ հավանության են արժանացել խորհրդի անդամների կողմից:

 

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ