16 Հունիսի, Կիրակի, 2024
KFC

2014-ը դժվար տարի էր. Սերգո Կարապետյան

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր տարեվերջյան ամփոփիչ ասուլիսի ժամանակ նշեց, որ 2014 թվականը գյուղատնտեսության համար դժվար տարի էր, քանի որ գարնան գյուղատնտեսական աշխատանքները սկսելու ժամանակ եղան ցրտահարություններ, որոնց արդյունքում ցրտահարվեցին հատկապես պտղատու այգիները. ՛՛Սրա հետեւանքով ծիրանի բերքի պակաս եղավ, մեր ունեցած 8860 հա պտղատու ծիրանի այգիներից ցրտահարվեց 6715 հա-ն՛՛։

Կարապետյանի փոխանցմամբ՝ եթե անցյալ տարի կար 88 900 տոննա ծիրանի բերք, ապա այս տարի կար ընդամենը 14 900 տոննա։ Սերգո Կարապետյանը ներկայացրեց, որ ազգային վիճակագրության ծառայության տվյալների համաձայն՝ գյուղատնտեսության ոլորտում այս տարի գրանցվել է 6,5 տոկոս տնտեսական աճ, որը կազմում է 920 միլիարդ 700 միլիոն դրամի համախառն արտադրանք։

Ըստ նախարարի այս աճը պայմանավորված է պետական օժանդակության ծրագրի ներդրմամբ. ՛՛Այս ծրագրերի արդյունքում եղել են հացահատիկային մշակաբույսերի արտադրության կտրուկ ավելացումներ, որի արդյունքում հանրապետությունում հավաքվեց 340 հազար տոննա ցորեն, որն էլ լուծեց երկրի պարենային անվտանգության խնդիրները՛՛։

 Սակայն քիչ չեն նաև առաջընթաց արձանագրած բնագավառները, որոնց թվում են  խոտի կուտակման, բանջարաբոստանային մշակաբույսերի, կարտոֆիլի արտադրության բնագավառները։

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ