16 Հունիսի, Կիրակի, 2024
KFC

Տոնական միջոցառումներ` անապահովության գնահատման համակարգում հաշվառված ընտանիքների երեխաների համար

Ամանորի և սուրբծննդյան տոների կապակցությամբ   Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի  հանձնարարությամբ,  ի թիվս  տարաբնույթ նախաձեռնությունների, քաղաքապետարանի  կողմից  4000 երեխաների համար  կազմակերպվել են  ամանորյա  տոնական միջոցառումներ։ Ամանորյա մանկական հանդիսությունների շրջանակում դեկտեմբերի 24-ին Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում տեղի ունեցած ամանորյա միջոցառմանը ներկա է գտնվել նաև Երևանի քաղաքապետարանի սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանը, ով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից շնորհավորել է  դահլիճում հավաքված երեխաներին ու նրանց ընտանիքներին՝ Ամանորի և Սուրբ ծննդի առիթով և վստահեցրել, որ նման նախաձեռնությունները շարունակական բնույթ կկրեն: Մասնակից երեխաների ցանկում ընդգրկված են  անապահովության գնահատման  համակարգում  հաշվառված   ընտանիքների  երեխաներ,  հաշմանդամ երեխաներ, սիրիահայ ընտանիքների երեխաներ, տարբեր սոցիալական  խմբերի, այդ թվում՝  ազգային փոքրամասնությունները  ներկայացնող  ընտանիքների  երեխաներ։


KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ