17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ի՞նչու են Հայաստանից գնացող բեռները մնացել Փոթիում. պարզաբանում

”Վրաստանի ”Փոթի” նավահանգստում հայկական բեռների հետ կապվող որևէ խոչընդոտ չկա”,-այսօր, լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ”Ապավեն” ընկերության հիմնադիր տնօրեն, ավտոմոբիլային ֆեդերացիայի նախագահ Գագիկ Աղաջանյանը: Աղաջանյանին զայրացրել էր այսօր թերթերից մեկի հրապարակումը, ըստ որի վրացական կողմը Հայաստանի բեռները փոխադրելու համար լաստանավեր չի տրամադրել:

՛՛Հայաստանից գնացող բեռները կանգնած են Փոթիում, և դեպի Ռուսաստան ընթացքն արգելափակված է: Ռուսական երկաթուղուն մեր աղբյուրն ասաց, որ վրացական կողմը հրաժարվում է լաստանավեր տրամադրել՝ պատճառաբանելով եղանակային վատ պայմանները՛՛,-գրված է հրապարակման մեջ”

՛՛Երբևիցէ նման բան չի եղել ու այս ժամանակահատվածում էլ չկա: Երբևիցէ վրացական լաստանավեր հասկացողություն գոյություն չի ունեցել պատմության մեջ: Քանի որ վրացական լաստանավ չի եղել երբևիցէ, այդ դեպքում վրացիները մեզ որտեղից լաստանավ տրամադրեին՛՛,-ասաց Աղաջանյանը:

Աղաջանյանի խոսքով բեռները չեն տեղափոխվում իրոք եղանակային վատ պայմանների պատճառով:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ