15 Հունիսի, Saturday, 2024
KFC

Ինչու ենք ֆետիշացնում խոզի բուդը /վիդեո/

”Ոչ թե միայն այս տոնի հետ կապված՝ մենք մեզ հեռու ենք պահում մեր ավանդույթներից, մեր ինքնությունից և սկսում ենք օտարամոլության մեջ ընկնել, և հոգու այլասերում է լինում՛՛,-այսօր ՛՛Հենարան՛՛ ակումբում հրավիրված ասուլիսին ասաց բանաստեղծուհի, խոհարար Սոնա Թաշչյանն՝ ի պատասխան հարցին, թե ինչով է պայմանավորված, որ նախկինում ամանորին հիմնակում սեղանին դրվում էին պասային կերակրատեսակներ, իսկ այսօր նախապատվությունը տալիս է ճոխ սեղաններին ու խոզի բդին: 

Ըստ նրա՝ հոգու դատարկությունը զգալու համար են մարդիկ սկսում ճոխ սեղանների հետևից ընկնել: ՛՛Երբ մարդը չի կարողանում հոգևոր ուրախություն գտնել, պիտի փորձի աշխարհիկ, կենցաղային, հեշտ որսացող ուրախությունների մեջ գտնի: Եթե հոգեբաններին հարցնենք, դա պարզապես բերանի, ստամոքսի հաճույք է կոչվում ու վերջ: Մենք այդպիսին չենք եղել, մեր ազգն, իսկապես, հոգևոր ազգ է եղել, հիմա խառնված է ամեն ինչ՛՛,-հավելեց Թաշչյանը:

Մանրամասն՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ