15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Աշոտյանի հիացմունքն ու զարմանքը /վիդեո/

 Ազգային երգ ու պարի դասավանդում դպրոցներում, Wi-Fi կենտրոններ կրթօջախներում,  որտեղից աշակերտները կկարողանան անվճար օգտվել համակարգչից: Առաջին դասարան հաճախող յուրաքանչյուր աշակերտ ստանալու է համակարգիչ, որոնք կունենան հայագիտական ծրագրեր:

Սրանք ընդգրկված են կառավարության առաջիկա 5 տարվա ծրագրում եւ կրթական ոլորտի գերակայությունները հիմնականում համընկնում են ՀՀԿ  նախընտրական ծրագրի կրթական գերակայությունների հետ: Այս մասին լրագրողներին ասաց ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը:

“Եթե նախկինում 9-րդ դասարանն էր համարվում ավարտական դասարան, ապա այս ծրագրով 9-րդ դասարանն ավարտող աշակերտը կամ պետք է շարունակի կրթությունը ավագ դպրոցում, կամ պետք է սովորի միջին մասնագիտական ուսումնական հաստատությունում: Ուշադրություն է դարձվելու տեխնոլոգիաներիզարգացմանը” ,- ասաց Աշոտյանը:

Բարձրագույն ուսումնական ոլորտի բարեփոխումներից նախարարը կարեւորեց պետական բուհերի կարգավիճակի փոփոխությունը:

Պետական բուհեր չեն լինի, այլ կլինեն հանրային բուհեր, կստանան միջազգայինի կարգավիճակ: Անձամբ Աշոտյանին  մտահոգում է բուհերի վարձավճարների հարցը: “Ես զարմացած եմ, թե ինչպես կարող է հավատարմագրված մասնավոր բուհում նույն մասնագիտությունը արժենա տարեկան 180 հազար, իսկ պետհամալսարանում` 800 հազար դրամ”,-ասաց նա; Նախարարը հավաստիացրեց, որ հարցը օրակարգում է, եւ ուսումնասիրվում է գնագոյացման պատճառները:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ