06 Ապրիլի, Երկուշաբթի, 2026
KFC

Երեխային ծխել սովորեցնելու ցանակացած փորձ դատապարտելի է

ՀՀ առողջապահության նախարարությունը, որպես բնագավառի պետական կառավարման լիազոր մարմին, դատապարտում է ծնողների, հարազատների կողմից երեխային ծխել սովորեցնելու ցանկացած փորձ, ինչը հղի է ոչ միայն առողջությանը վնաս հասցնելու լուրջ սպառնալիքով, այլև նպաստում է անձի վաղ տարիքից վնասակար սովորությունների ձևավորմանը:

Օրերս համացանցում լայն տարածում ստացած տեսանյութը մեծ զայրույթ է առաջացրել առողջապահության ոլորտի ներկայացուցիչների շրջանում: Մենք կոչ ենք անում հարգել երեխայի առողջության պահպանման իրավունքը` նկատի ունենալով, որ նման վարքագիծը,  ՀՀ Ընտանեկան օրենսգրքի համաձայն, կարող է հանգեցնել ծնողական իրավունքներից զրկմանը կամ դրանց սահմանափակմանը: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ