23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ինչի վրա դնել ակցենտն այս ձմռանը… կրեք արհեստական մորթիներ

Ձմռան այս սեզոնի համար նորարարություն են պաստելային գույները: ՛՛Ավելի շատ պաստելային գույներ սովոր ենք տեսնել գարնան ցուցադրություններում, բայց այս տարի, արի ու տես, ձմռան հետ կապված այդ գույները շատ ակտուալ են դարձել՛՛,-Henaran.am-ի հետ զրույցում այս ձմեռվա նորաձևության տենդենցները ներկայացնելով՝ ասաց նորաձևության բլոգեր Մարիաննա Քաբաբյանը:

Բլոգերն ասում է, որ շատերի կողմից է սիրվել այդ տենդեցը, ու շատերին է սազում նուրբ երկնագույնը, վարդագույնը, կանաչը և արդեն դասական դարձած ուխտի գույնի վերարկուները, որոնք կոչվում են camel coat: ՛՛Յուրաքանչյուր կին պետք է ունենա կաշեմիրից այդ գույնի մեկ վերարկու, քանի որ դա ընդգծում է կանացիությունը և ավելի շքեղ տեսք է տալիս առօրյայում կնոջը՛՛,-խորհուրդ է տալիս նա:

Ձմռան կարևորագույն հագուստն, ամեն դեպքում, վերարկուն է, և Մարիաննա Քաբաբյանը նշեց, որ ոչ մի բան չի կարող փոխարինել մորթիները: ՛՛Այս տարի ավելի նորաձև են արհեստական մորթիները, քանի որ ամբողջ աշխարհում բնական մորթիների դեմ շարժում է ուղղված, որ շատ մեծ թափ է հավաքել, ու շատ նորաձևության տներ առաջարկում են կրել հենց արհեստական մորթիներ և վերարկուների վրա դնել ամբողջ հագուստի ակցենտը: Այն կարող է լինել over size, այսինքն՝ մի քանի չափով մեծ լինի քո կրած հագուստից:

Այդպես դուք, օգտագործելով այլ հագուստ՝ տարբեր գույներով, միայն վերարկուով կարող եք ընդգծել ձեր նոաձև տեսքը՛՛,-ասաց նորաձևության բլոգերը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ