Ոնցոր Հիսուսի երկրից տված լինեն. Շամշյանը՝ նախարարին /վիդեո/
ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը լրագրողներին երկուշաբթի տոնական ընդունելության էր հրավիրել: Նախարարի կողմից մրցանակի արժանացավ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ով նախարարին հորդորեց շրջվել դեպի լրագրողները, “չինվոնիկները կարեւոր չեն”:
“Էս կյանքում ամեն ինչ փոփոխական է”,-ասաց նախարարը Շամշյանին:
“Ես չեմ ուզում պաշտոնյա դառնամ, պ-ն Մանուկյան”,-հակադրաձեց Շամշյանը:
“Ես եմ ուզում լրագրող դառնալ”,-ասաց Մանուկյանը:
Իսկ Շամշյանը նախարարին խնդրեց ուշադրություն դարձնի մեկ ձու, մեկ թավա գողացած ու դատապարտվածների ճակատագրին: Նրանց վաղաժամկետ չեն ազատում: Փոխարենը իրական իսկ իրական թալանչներն են ազատվում:
“Նենց էլ բնութագիր են բերում, կարծես Հիսուսի երկրից տված լինեն”,-ասաց Շամշյանը:
Մանրամասները` տեսանյութում: