27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Հայաստանում ժողովրդավարության առումով շատ լուրջ առաջընթաց կա. համեստությունը, որ ցուցաբերել ենք, այլևս տեղին չէ. Նիկոլ Փաշինյան

Կառավարությունը 2022 թվականի բյուջեից 9 մարզպետարանի հատկացրեց 1 մլրդ 608 մլն դրամ՝ 62 սուբվենցիոն ծրագրի շրջանակում շինարարական կազմակերպությունների նկատմամբ ֆինանսական պարտավորությունները կատարելու համար:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հայտարարեց, թե Հայաստանում ժողովրդավարության առումով շատ լուրջ առաջընթաց կա:

«Պիտի արձանագրեմ, որ այդ առաջընթացը շատ կարևոր է, որ ոչ թե կառավարությունն է արձանագրում, այլ՝ միջազգային հանրությունը. ԵԽԽՎ-ում ընդունվեց նախադեպը չունեցող բանաձև, որում արձանագրվում էր Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների շատ էական առաջընթացը», – ասաց նա:

Թե ինչ կապ ուներ սա թեմայի հետ, Փաշինյանը պարզաբանեց՝ ՀՀ ՏԻՄ ընտրություններում հաղթում են նաև ընդդիմադիր ուժերը, ոմանք հընթացս են դառնում ընդդիմադիր:

Նա ասաց, թե կառավարությունը երբեք չի առաջնորդվել, թե որ համայնքում որ քաղաքական ուժի ներկայացուցիչն է ղեկավար. սա ապացուցելի փաստ է:

«Բայց, ժամանակ առ ժամանակ, ես տեսնում եմ միտումներ, որ համայնքների ներկայացուցիչները փորձ են անում ներկայացնել, թե այն ծրագրերը, որոնք իրականացվում են սուբվենցիաների շրջանակում, իրականցվում են ի հեճուկս կառավարության. այստեղ այն համեստությունը, որ այս ընթացքում մենք ցուցաբերել ենք, այլևս տեղին չէ», – ասաց վարչապետը:

Փաշինյանը մարզպետներին կոչ արեց սուբվենցիոն ծրագրերի բովանդակությունը հստակ ներկայացնել հանրությանը:

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն էլ ասաց, թե 2020 թվականի ամենախոշոր 10 սուբվենցիոն ծրագիրը, որ իրականացվել է, 10-ից ոչ մեկում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը համայնքի ղեկավար չի ունեցել. դրանք հիմնականում եղել են Սյունիքի, Գեղարքունիքի մարզում:

«Ես այստեղ ներիշխանական դավադրություն եմ տեսնելու. ում ինչքան շատ ենք ֆինանսավորում, այնքան ակտիվ պահանջում են կառավարության հրաժարականը», – կատակեց Փաշինյանը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ