29 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Թուրքը միշտ էլ Հայաստանում կապիտալ է ձեռք բերել. Վահան Քերոբյան

Հայաստանի տնտեսությունը միշտ բաց է եղել Թուրքիայի համար, այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

Նրա խոսքով՝ որևէ խոչընդոտ չի եղել թուրքական ապրանքների համար, բացառությամբ 2021-ի:

«Եթե դուք գնաք «Փեթակ», այնտեղի ժողովուրդը 10 տարի առաջ էլ գործնական հարաբերություններ է ունեցել թուրք գործընկերների հետ», – ասաց նախարարը, լրագրողն էլ հակադարձեց՝ «բայց թուրքը Հայաստանում կապիտալ ձեռք չի բերել»;

«Որտեղի՞ց գիտեք, միշտ էլ եղել է, օրինակ, անշարժ գույք, ընկերություն են ձեռք բերել», – պատասխանեց Քերոբյանը:

Նրա խոսքով՝ այս պահին օրակարգում Հայաստանի մրցունակության բարձրացման հարցն է:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ