«Ձենդ կտրիր, վեր ընկիր տեղդ», «անասուն, էշ», «Քո ծնողն է անտակտ խուլիգանը». «կթքեմ վրեդ». ԱԺ-ում կրքերը թեժացան /տեսանյութ/
ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվում է ՀՌԱՀ անդամի ընդդիմության թեկնածուի հարցը։
Թեկնածու Ռուբեն Հակոբյանը երբ ելույթ էր ունենում, նիստը նախագահող Սիսակ Գաբրիելյանը նրան առաջարկեց դադարեցնել ելույթը:
«Ձեր տարիքը հարգելով եմ ասում, չեմ ուզում այստեղ այլ բան ծավալվի։ Նիստի բնականոն ընթացքն ապահովելու համար Ձեր ելույթն ավարտվում է», – հայտարարեց Սիսակ Գաբրիելյանը։
Երբ Հակոբյանը պահանջեց պարզաբանել, թե կանոնակարգի որ կետով, Սիսակ Գաբրիելյանն ասաց.
«Կանոնակարգը կգնաք դատարանում կանեք»։
Ռուբեն Հակոբյանը հայտարարեց, թե հանում է իր թեկնածությունը և Գաբրիելյանին հորդորեց իր հետ «էդ տոնով չխոսել»։
«Ձենդ կտրի, վեր ընգի տեղդ։ Իմ կյանքի նպատակն է, որ ձեր նման անտակտ խուլիգաններին դաստիարակեմ», – ասաց Հակոբյանը։
«Խուլիգանը ծնողդ ա, քո ծնողն ա անտակտ խուլիգանը, որ քեզ էսքան տարի մեծացրել …», – ասաց Սիսակ Գաբրիելյանը։
«Լսի, դու որ մատդ պտտացնում ես, էդ մատդ ք…դ եմ մտցնելու, ոնց որ դու էիր ասում», – արձագանքեց Ռուբեն Հակոբյանը։
Կրքերը բորբոքվեցին, պատգամավորները միմյանց «ոչխար» անվանեցին։