01 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Ձեռքբերման ժամանակ հրթիռները արտադրող երկրում գտնվել են շահագործման և պահպանման ժամկետներում. Դավիթ Տոնոյանի փաստաբանական խումբ

Ձեռքբերման ժամանակ հրթիռները արտադրող երկրում գտնվել են շահագործման և պահպանման ժամկետներում, իսկ դրանց ժամկետները որոշող փաստաթղթերը ՀՀ զինված ուժերի կողմից հաշվի են առնվում որպես ուղեցույց և ոչ ավելին: Այդ մասին հայտարարել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի փաստաբանական խումբը։

«Մեղադրանքի կողմը քննության ողջ ընթացքում միջոցներ չի ձեռնարկել հրթիռների անպիտանիությունը ապացուցելու համար, մասնավորապես՝ համապատասխան փորձաքննություն չի կատարվել: Մեղադրանքում ընդգրկված «խմբային շահ»-ը քրեական գործով որևէ կերպ չի ապացուցվել», – հայտարարել են փաստաբանները։

Նշվում է, որ ՀՀ պաշտպանության նախարարությունն առ այսօր հրթիռների որակի հետ կապված որևէ խնդիր չի տեսնում:

«ՀՀ պաշտպանության նախարարությունն ունի հնարավորություն երկարացնելու հրթիռների պահպանության ժամկետները (եթե ընդունենք, որ դրանց ժամկետներն անցած են): Հրթիռները ձեռք են բերվել նախորդ գնումից և գրավադրման արժեքից 100 ԱՄՆ դոլարով ավելի էժան: Ձեռքբերման ժամանակ ՀՀ պաշտպանության նախարարությունն ունեցել է դրանց խիստ պահանջ», – ասված է հայտարարության մեջ։

Փաստաբանները նաև նշել են, որ Դավիթ Տոնոյանը ցանկանում է հրապարակային ձևով երախտագիտություն հայտնել դատարանի բակում իրեն սատարողներին և դատարանում անձնական երաշխավորությամբ հանդես եկած անձանց: Դավիթ Տոնոյանը դատարանի փոխարեն ներողություն է խնդրում վերջիններից, քանի որ իրենց երաշխավորությունը «չի կարող անհրաժեշտ և բավարար սոցիալ-հոգեբանական եւ զսպիչ գործոն հանդիսանալ իր հնարավոր ոչ իրավաչափ վարքագծի սահմանափակման տեսանկյունից:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ